Հոկտեմբեր 21, 2021 16:20 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերին այցելել է Ռուսաստանի Աստրախանում գտնվող Սոլյանկա նավահանգստի ենթակառուցվածքներ

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Ռուսաստանի Աստրախանում գտնվող Սոլյանկա նավահանգստի ենթակառուցվածքներ:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հինգշաբթի օրն այցելել է Ռուսաստանի Վոլգա գետի ափին գտնվող Սոլյանկա նավահանգստի ենթակառուցվածքներ և ծանոթացել դրանց հնարավորություններին:

Այցի ընթացքում, գեներալ Բաղերին  ծանոթացել է Կասպից ծովով ապրաքների արտահանման ու ներմուծման գործընթացին: 

Աստրախանի նավահանգիստն  Իրանի ԶՈՒ  ԳՇ պետի՝ Ռուսաստան կատարած այցի երրորդ վայրն էր:

Աստրախանի նավահանգիստը գտնվում է Կասպից ծովի հյուսիսում ՝ Վոլգա գետի ափին և հանդիսանում է Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքների արտահանման և ներմուծման ամենակարևոր նավահանգիստներից մեկը:

Սոլյանկա նավահանգստի սեփականության 53 տոկոսը  գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության տրամադրության տակ:  Այս ռազմավարական նավահանգիստը պետք է ակտիվ դեր խաղա Իրանի և Ռուսաստանի միջև ծովային առևտրում:

 

Պիտակ