Հոկտեմբեր 22, 2021 17:31 Asia/Tehran
  • Իրանի ճանապարհների նախարար. Մենք փորձում ենք Արդաբիլի երկաթուղին միացնել Ադրբեջանին

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է. «Արդաբիլ-Փարսաբադ երկաթգծի նախագծի շարունակությունը և դրա կապը Ադրբեջանի հետ, նահանգի բնակիչների պահանջն է, և մենք աշխատում ենք դրան հասնելու համար»:

ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Ռոստամ Ղասեմին ուրբաթ օրը վարչական խորհրդի նիստում ասել է. «Արդաբիլի երկաթգծի ավարտի համար կհատկացվի հազար միլիարդ թուման, նաև վարկ կհատկացվի Փարսաբադին դրա միացման նպատակով»:

Նա հավելել է.«Այս նահանգում մայրուղիների կառուցումը նույնպես իրականացվում է  ժողովրդի պահանջով և նախատեսվում է տարեկան 50 կիլոմետր մայրուղի կառուցել այս նահանգում»:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ասել է. «Ներկայումս Արդաբիլ նահանգում կառուցվում է 300 կմ մայրուղի իսկ մայրուղիների կառուցման համար նահանգին անհրաժեշտ է ավելի քան 800 կմ ճանապարհ»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ուրբաթ օրը մեկօրյա այցով ժամանել է Արդաբիլ նահանգ: