Հոկտեմբեր 23, 2021 07:51 Asia/Tehran
  • Իսլամական միասնության միջազգային համաժողովի հյուրերը կհանդիպեն իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ

Իսլամի մարգարեի և Իմամ Սադեղի ծննդյան տոնի առթիվ, Իսլամական միասնության 35 -րդ միջազգային համաժողովին մասնակցած, մի խումբ պաշտոնյաներ և հյուրեր կհանդիպեն ԻԻՀ գերագույն առաջնորդԱյաթոլլահ Խամենեիի հետ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ստեղծագործությունների պահպանման և հրապարակման գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, հանդիպումը կանցկացվի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի սահմանած առողջապահական արձանագրությունների  համապատասխան՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի հոսեյնիայում:

Իսլամական միասնության 35-րդ միջազգային համաժողովը մեկնարկել է երեքշաբթի օրը՝ «Իսլամական միասնություն. Խաղաղությունը և պառակտումից ու հակամարտությունից խուսափելն իսլամական աշխարհում» խորագրով, Թեհրանում: Համաժողովը կտևի 5 օր: