Հոկտեմբեր 23, 2021 10:32 Asia/Tehran
  • Թուրքիան և Իրանը կարող են առևտուրն իրականացնել ազգային արժույթներով

Անկարայում ԻԻՀ դեսպանը հայտարարել է.«Թուրքիան և Իրանը կարող են առևտուրն իրականացնել սեփական արժույթներով»:

Ուրբաթ օրը, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, նշելով,  որ Իրանը և Թուրքիան կարող են լրացնել միմյանց տնտեսական կարիքները, Մոհամմադ Ֆարազմանդն ասել է. «Երկու երկրները, որոնց տարբեր երկրների կողմից ենթարկված են  պատժամիջոցների,  ունեն բավականաչափ տնտեսական հզորություն և կարող են առևտուր իրականացնել սեփական արժույթներով»:

«Մենք չենք ձգտում խնդիրներ ստեղծել մեր հարեւան երկրի համար»,- ասել է նա՝ նկատի ունենալով Իրանի հետ առևտուր անող երկրների դեմ պատժամիջոցների  սպառնալիքները։