Հոկտեմբեր 23, 2021 11:52 Asia/Tehran
  • ԻԻՀ  ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատար. Երկրի սահմաններին թշնամիների և օտարերկրացիների առկայությունը Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է.

ԻԻՀ ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատար հայտարարելով է, որ իրանցի սահմանապահները լիակատար պատրաստակամությամբ տեղակայված են երկրի սահմաններին: Նա հավելել է.«Իրանի սահմանները գտնվում են լիարժեք ու կայուն անվտանգության պայմաններում»։

Երկուշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  գեներալ Ահմադ Ալի Գուդարզին ԻԻՀ ոստիկանության աշխատակիցների ավարտական ​​արարողության ժամանակ հավելել է. «Իրանը սահմանակից  է 15 երկրների հետ, իսկ երկրի սահմաններին, հատկապես հարավարևելյան սահմաններին հաստատված է կայուն անվտանգություն է»։

Նշելով, որ երկրի սահմաններին թշնամիների և օտարերկրացիների առկայությունը Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է, Գուդարզին հավելել է. «Եթե ​​թշնամական խմբերն ու օտարերկրացիները  տեղակայվեն Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին, մեր սահմանապահները կարող են դրանք պաշտպանել»:  

Գուդարզին հավելել է. «Իրանը դիվանագիտական լավ հարաբերությունների ունի հարևանների հետ: Սահմանային անցակետերից որևէ մեկը փակ չէ, իսկ սահմաններին առևտրատնտեսական փոխանակումների ընթացքը դրական է»։

Նրա խոսքով.. «Իսլամական Իրանի ահմանապահները աչալուրջ են, իսկ  երկրի սահմաններն անվտանգ»: