Հոկտեմբեր 23, 2021 16:48 Asia/Tehran
  • Շամխանի. Իրանը էթնիկ խմբերի ծաղկանոց է

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, արձագանքելով Թուրքիայի նախագահի խոսքերին, գրել է. «Այն կառավարություններն են վախենում էթնիկ խմբերից, որ դիմակայում են նրանց, ոչ թե Իրանը, որը էթնիկ խմբարի գունապանակ է»:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին շաբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Սիոնիստական ​​ռեժիմի փուչ ինքնությունը չափազանցված ձևով ներկայացնելն այնպիսի պետության կողմից, որն իրեն հայտարարել է իսլամ աշխարհի առաջնորդ, ուժի՞  նշան է, թե՝ մուսուլմանության»:

Շամխանին գրել է. «Այն կառավարություններն են վախենում էթնիկ խմբերից, որ  դիմակայում են նրանց, ոչ թե Իրանը, որը էթնիկ խմբարի գունապանակ է»:

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների մասին հարցին, ասել էր, որ Իրանն  Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների պատճառով չի բախվի Բաքվի հետ։

Պիտակ