Հոկտեմբեր 24, 2021 09:02 Asia/Tehran
  • Գործարկվել է ԻԻՀ գերագույն առաջնորդի մամուլի գրասենյակի  ադրբեջաներեն ելզվով կայքը

Իրանում նշվող Միասնության շաբաթվա մեկնարկին զուգահեռ, գործարկվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի աշխատությունների պահպանման և հրապարակման գրասենյակի (KHAMENEI.IR) հնդկերեն և ադրբեջաներեն լեզուներով կայքերը:

ԻԻՀ գերագույն առաջնորդի մամուլի գրասենյակի  հաղորդմամբ, իսլամի սուրբ Մարգարեի, շիաների վեցերորդ իմամ մամ Ջաֆար Սադեղի  ծննդյան  օրվա և Միասնության շաբաթվա տոներին զուգահեռ,  գործարկվել են   Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի աշխատությունների պահպանման և հրապարակման գրասենյակի (KHAMENEI.IR) հնդկերեն և ադրբեջաներեն լեզուներով կայքերը:.

Կովկասյան լսարանի համար ադրբեջաներեն  կայքը գործում է նաև սոցիալական ցանցերում՝ facebook.com/Khamenei.az և twitter.com/az_Khamenei հասցեներով:

KHAMENEI.IR տեղեկատվական բազան լուսաբանում է Իսլամական հեղափոխության առաջնորդին վերաբերվող նորությունները, հայտարարությունները, մտքերը և կենսագրությունը: Կայքի բովանդակությունը հրապարակվում է տարբեր լեզուներով: