Հոկտեմբեր 24, 2021 09:17 Asia/Tehran
  • Իրանի մաքսատան գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ռուսները վճռական են Իրանի հետ համագործակցելու հարցում

ԻԻՀ մաքսատան գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ռուսները վճռական են Իրանի հետ մաքսային ոլորտում համագործակցելու և տրանսպորտային խնդիրները լուծելու հարցում։

 Մեհդի Միր Աշրաֆին, ով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի միջազգային մաքսային համաժողովին, շաբաթ օրը հանդիպել է այդ երկրում աշխատող իրանցի մի խումբ գործարարների հետ: Ընդգծելով Իրանի արտահանման և ներմուծման ծավալներն ավելացնելու նպատակով, մեծացնելու համար տարանցիկ ենթակառուցվածքների արդիականացումն ավարտելու անհրաժեշտությունը, Միրաշրաֆին հավելել է. «Իրանը հարևան երկրների հետ տարանցիկ ենթակառուցվածքների ամրապնդման կարիք ունի, և այս առումով մենք պետք է սահմանային կառուցենք սահմանային նոր տերմինալներ և արդիականացնենք արդեն  գործողները»: 

Նշելով, որ Իրանը միակ երկիրն է, որը կարող է հատել հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջանցքները, Միրաշրաֆին ասել է. « Կասպից ծովում նոր ենթակառուցվածքների ստեղծմամբ, , ինչպես նաև համակցված տրանսպորտի միջոցով, մենք կարող ենք զարգացնել մեր տնտեսությունը Ռուսաստանի և Եվրոպայի հետ համագործակցության միջոցով»: 

Պիտակ