Հոկտեմբեր 24, 2021 12:04 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Միասնության շաբաթը հնարավորություն է իսլամական ումմայի համար՝ քայլ կատարել դեպի միասնություն և կարեկցանք

ԻԻՀ ԱԳ նախարարն իր թվիթերյան և ինստագրամյան էջերում հղած ուղերձներում, շնորհավորելով իսլամի սուրբ մարգարեյի ծննդյան օրվա կապակցությամբ, գրել է. «Միասնության սուրբ շաբաթն իսլամական ումմայի համար հնարավորություն է՝ ավելի ու ավելի շատ քայլեր ձեռնարկել միասնության, կարեկցանքի և պառակտումից խուսափելու ուղղությամբ»:

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվական բաժնի փոխանցմամբ՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը թվիթերում շնորհավորել է Մուհամմադ մարգարեյի սուրբ ծնունդը:

Թվիթում ասվում է. «Թող որ մենք այս օրհնված տոնի շնորհիվ ավելի շատ միասնության և կարեկցանքի ականատես լինենք իսլամական ումմայի և ամբողջ աշխարհի նկատմամբ»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio