Հոկտեմբեր 24, 2021 12:17 Asia/Tehran
  • Ղալիբաֆը իսլամական երկրների խորհրդարանների ղեկավարներին շնորհավորել է սուրբ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն իսլամական երկրների խորհրդարանների նախագահներին ուղղված ուղերձներում, շնորհավորել է սուրբ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ:

Ինչպես հայտնում է Khane Mellat լրատվական գործակալությունը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Իսլամական երկրների խորհրտարանների նախագահներին հղած ուղերձում, շնորհավորել է սուրբ Մուհամմադ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ: 

Ղալիպաֆի ուղերձում ասված է. «Հուսով ենք, որ իսլամական ուսմունքների լույսի ներքո և սուրբ Ղուրանի օգնությամբ մարգարեական ավանդույթի հիմամբ, ականատես կլինենք մեծ իսլամական ումմայում կարեկցանքի և եղբայրության  և իսլամական երկրների միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդման:

2021 թվականի հոկտեմբերի 24-ն իսլամի սուրբ մարգարե Մոհամմադ Մուստաֆայի բարեբաստիկ ծննդյան և շիաների վեցերորդ իմամ Ջաֆար Սադեղի  ծննդյան տարեդարձն է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio