Հոկտեմբեր 25, 2021 07:45 Asia/Tehran
  • Իրանի սահմանները բացվել են օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Իրանի զբոսաշրջության փոխնախարարը հայտարարել է, որ երկրի սահմանները բացվել են օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է, որ զբոսաշրջության  փոխնախարար  Ալի Ասղար Շալբաֆյանն ասել է. «Հետկորոնավիրուսային շրջանում լայնածավալ ջանքեր են գործադրվում՝  զբոսաշրջության արդյունաբերությունն աշխուժացնելու ուղղությամբ»։

Շալբաֆյանը հավելել է. «Նոր պայմանների համաձայն՝ կորոնավիրուսի հինգերորդ ալիքը հաղթահարելուց և պատվաստումների տեմպն արագացվելուց հետո, կորոնավիրուսի դեմ  պայքարի ազգային շտաբը համաձայնություն է  տվել բացել երկրի սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար»։

Զբոսաշրջության փոխնախարարի խոսքով.. «Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբը համաձայնություն է տվել սահմանները բացել օտարեկրյա զբոսաշրջիկների համար՝  զբոսաշրջիկների, ինչպես նաև նրանց հյուրընկալող համայնքների կողմից առողջապահական բոլոր արձանագրությունների պահպանման պայմանով»։

Շալբաֆյանն ասել է. «Այս  քայլի նպատակն է աջակցել  զբոսաշրջային արդյունաբերությանը»:  

Պիտակ