Հոկտեմբեր 26, 2021 08:19 Asia/Tehran
  • Թեհրանը կոշտ է արձագանքել Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկուցողի զեկույցին

ՄԱԿ-ում ԻԻՀ առաքելությունն արձագանքել է Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկուցող Ջավիդ Ռահմանի զեկույցին, հայտարարելով, որ նման զեկույցների միակ նպատակը մարդու իրավունքներն այլ երկրների դեմ որպես գործիք օգտագործելն է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  Իրանում մարդու իրավունքների իրավիճակի հարցով հատուկ զեկուցողին Թեհրանի պատասխանը երկուշաբթի օրը  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում ընթերցել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին:

Նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է բոլորի  ընդհանուր նպատակը, Էրշադին հավելել է. «Մարդու իրավունքների մեխանիզմների չարաշահումը մարդու իրավունքների ոլորտում կայուն առաջընթաց ունեցող երկրների դեմ, խաթարում է համերաշխության մթնոլորտը և խոչընդոտում մարդու իրավունքների վեհ նպատակների իրագործմանը»:

ՄԱԿ-ում իրանական պատվիրակության հայտարարության մեջ ասված է. «Իրանի հողում հուղարկավորված են հազարավոր մարդկանց մաքուր մարմիններ, որոնք իրենց թանկագին կյանքը զոհաբերեցին Սադդամի կողմից պարտադրված պատերազմում Իրանի ժողովրդի  և տարածքի պաշտպանության համար:  Պատերազմ, որի ժամանակ արևմտյան երկրները, որոնց ներկայացուցիչներն այսօր այստեղ են,  քիմիական զենք, տանկեր, ինքնաթիռներ և նույնիսկ զինամթերք են տրամադրել Իրաքի բաասական ռեժիմին»:

Էրշադին  հավելել է. «Իմ երկրին մարդու իրավունքները խախտելու մեջ մեղադրող երկրները մինչ այժմ քանի՞ բանաձև են ընդունել Կանադայում տեղի ունեցած ցեղասպանությունը դատապարտելու համար: Ոչ մի»:

Նա  հավելել է. «Նման կեղծ շոուն, որի ընթացքում «մտահոգություն» է արտահայտվել իրանցիների իրավունքների վերաբերյալ, լռում է ԱՄՆ-ի կողմից իրականացվող անօրինական գործողությունների ու անմարդկային բռնությունների դեմ, որոնց թիրախը դեղորայքի ու բժշկական ծառայությունների կարիք ունեցող անմեղ կանայք, երեխաներն ու տղամարդիկ են»: