Հոկտեմբեր 26, 2021 08:37 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Մարդու իրավունքները դարձել են ապրանք և քաղաքական գործիք

ԻԻՀ դատական ​​իշխանության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատուն և մարդու իրավունքների շտաբի քարտուղարը հայտարարել է. «Ցավոք սրտի, մարդու իրավունքները դարձել են ապրանք և քաղաքական գործիք՝ անկախ և զարգացող երկրների, այդ թվում՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քազեմ Ղարիբաբադին, ի պատասխան Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի զեկույցին, հայտարարել է. «Մինչ աշխարհը տառապում է արևմտյան և ամերիկյան պահանջատերերի  գործողությունների և քաղաքականության հետևանքով առաջացած անարդարություններից, նման գործողությունների արդյունքում մարդու իրավունքների ոտնահարման զոհ դարձած Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցը լիովին  քաղաքականացված և շեղված քայլ է»:

Ղարիբաբադին քննադատել է  մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդների լռությունն Իրանի ժողովրդի և նրա գիտնականների դեմ ահաբեկչական գործողությունների առջև, ինչպես նաև կոշտ պատժամիջոցները, որոնք համարվում են մարդու իրավունքների կոպիտ խախտում: Նա  մարդու իրավունքների կառույցներին  կոչ է արել անդրադառնալ միջազգային իրավունքի և արևմտյան մարդու իրավունքների խախտումներին, ինչպես նաև այս երկրներում մարդու իրավունքների իրավիճակին:

Նշելով, որ  հատուկ զեկուցողի զեկույցը խիստ կողմնակալ է և մշակվել է քաղաքական դրդապատճառներով, դրանում միտումնավոր անտեսված են Իրանում մարդու իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացը և այն հիմնված է արտերկրում ահաբեկչական և  մարդու իրավունքները խախտող խմբերի կեղծ պնդումների վրա: