Հոկտեմբեր 26, 2021 08:44 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի առաջընթացի մասին

ՄԱԳԱՏԷ-ն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրրում գրանցվել է առաջընթաց:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր զեկույցի համաձայն՝ Իրանը մինչև 20 տոկոս հարստացված ուրան է ներարկել իր առաջադեմ ցենտրիֆուգներից մեկի մեջ, և այդ ցենտրիֆուգը Նաթանզում տեղադրված՝ 60 տոկոս ուրան հարստացնող ցենտրիֆուգներից չէ: 

ՄԱԳԱՏԷ-ն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է, որ ժամանակավորապես սկսել է մինչև 20 տոկոս հարստացված ուրան ներարկել «մեկ մեքենայի և միջին ջրվեժներ, առանց նյութերի կուտակման»։

Գործակալությունը հավելել է, որ ստուգել է ուրանի ներարկումը Իրանում IR-6 ցենտրիֆուգի մեջ, որի արտադրանքը չի հավաքվել:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուսր գալուց և համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունների նկատմամբ եվրոպական կողմերի անհավատարմությունից երկու տարի անց, Իրանը ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ նվազեցրեց միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները:

2020 թվականի հունվարի 5-ին Իրանը ձեռնարկեց այդ ուղղությամբ հինգերորդ և վերջին քայլը: Ըստ այդ, Թեհրանն այլևս չունի գործառնական որևէ սահմանափակում (ներառյալ հարստացման կարողությունները, հարստացման տոկոսը, հարստացված նյութերը և հետազոտությունն ու մշակումը), Իրանի միջուկային ծրագիրը հիմնված է միայն սեփական տեխնիկական կարիքների վրա, իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը  շարունակվում է սովորական ռեժիմով։

Պիտակ