Հոկտեմբեր 26, 2021 11:08 Asia/Tehran
  • Իրանն այսօր. Սուրբ Ստեփանոս վանք

Սուրբ Ստեփանոս վանական համալիրը գտնվում է Իրանի հյուսիսում, Ջուղա քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 890 մետր բարձրության վրա, Դարաշամբ բնակավայրում:

Վանքը կրում է քրիստոնեության առաջին նահատակ Սուրբ Ստեփանոսի անունը, ով մեր թվարկության առաջին դարում քարկոծվել է հակառակորդների կողմից ու նահատակվել ։

Ըստ հայ պատմաբանների վկայության, Սուրբ Ստեփանոս վանական համալիրը հիմնադրել է Քրիստոսի 12 աշակերտներից Բարդուղիմեոս առաքյալը։ 

Սուրբ ստեփանոս վանքը 2008թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում: Սուրբ Ստեփանոս վանական համալիրը և Սուրբ Թադեի վանքը մեծ նշանակություն ունեն իրանահայության համար: