Հոկտեմբեր 26, 2021 11:12 Asia/Tehran
  • Գեներալ-գնդապետ Բաղերի. Այսօր հանցագործ ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային ստոր հետևորդների անկման ու թուլության ականատեսն ենք

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասել է.«Սպառնալիքների ծանր շրջանից հետո, այսօր հանցագործ ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային ստոր հետևորդների անկման ու թուլության ականատեսն ենք»:

«Երիտասարդ լրագրողների ակումբ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԶՈՒ «Մալեք Աշթար»  12-րդ փառատոնում, ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մոհամմեդ Բաղերին նշել է, որ ԱՄՆ-ի ուժի անկման մասին են վկայում Աֆղանստանից այդ երկրի փախուստը, Իրաքից և Սիրիայի որոշ շրջաններից զինուժի տարհանումը,  Պարսից ծոցի տարածք օդային և հակահրթիռային պաշտպանության առաջադեմ սարքավորումների տեղափոխման կրճատումը, ինչպես նաև Չինաստանի հարավային շրջաններում ռազմածովային ուժերի թվի կրճատումը:

Պիտակ