Հոկտեմբեր 26, 2021 17:05 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.  Իրանի և Թուրքմենստանի համագործակցության փաստաթուղթը կվերանայվի

Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ երկու երկրները ստորագրել են 100-ից ավելի համագործակցության փաստաթուղթ, Իրանի ԱԳ նախարարը հայտնել է երկու երկրների համագործակցության փաստաթղթի վերանայման մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը երեքշաբթի օրը, իր թուրքմեն գործընկեր Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնելով երկու երկրների համատեղ հանձնաժողովի նիստի անցկացման  մասին  ասել է. «Մենք պայմանավորվել ենք վերանայել  երկու երկրների համագործակցության փաստաթուղթը»։

Ամիր Աբդոլլահյանի խոսքով՝ մինչ այժմ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ստորագրվել է ավելի քան 100 պաշտոնական փաստաթուղթ։ Անդրադառնալով Թուրքմենստանի իր գործընկերոջ հետ այսօր կայացած բանակցություններին, Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Կորոնավիրուսի պիկը հաղթահարելուց և բոլոր վարորդների պատվաստվելուց հետո, նախատեսված է չորս համատեղ սահմանային կետերից երկու երկրների բեռնատարների տարանցման ճանապարհների վերաբացումը»:

Նշելով, որ այսօրվա բանակցությունների մյուս թեմաներից է եղել  հյուպատոսական խնդիրների լուծումը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Այս հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Աֆղանստանի և Հարավային Կովկասի զարգացումների շուրջ»։

Պիտակ