Հոկտեմբեր 26, 2021 17:55 Asia/Tehran
  • Իրանահայերի պատգամավոր. Թուրքիան պետք է իմանա, որ ԵՄ-ն ամուր հենարան չէ

Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը հայտարարել է.«Թուրքիան պետք է իմանա, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ամուր հենարաններ չեն»:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ,  Արա Շահվերդյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ 15 տարվա բանակցություններից հետո այսօր մենք ականատես ենք Եվրոպայի և Անկարայի միջև լարվածության սրմանը։ Թուրքիան պետք է գիտակցի, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ամուր հենարաններ չեն, և որ ինքը մի օր մենակ է մնալու, եթե շարունակի  արկածախնդրությունն իր հարևանների դեմ»։