Հոկտեմբեր 27, 2021 08:24 Asia/Tehran
  • Իրանը հաստատել է, որ գազալցակայաններում վառելիքի լիցքավորման ավտոմատ համակարգի դեմ իրականացվել է կիբերհարձակում

ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությանը մոտ կանգնած աղբյուրները հաստատել են երկրի բենզալցակայանների լիցքավորման համակարգի դեմ իրականացված կիբերհարձակումը։

Հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը բենզալցակայանների  լիցքավորման համակարգում գրանցված խափանումը, որը ժամեր շարունակ խնդիրներ էր առաջացրել մեքենաների լիցքավորման գործընթացում, առաջացել է կիբերհարձակման հետևանքով։

Հաղորդագրության համաձայն՝ տեխնիկական փորձագետները լուծում են խնդիրը, և գազալցակայաններում վառելիքի լիցքավորման գործընթացը շուտով կվերադառնա բնականոն հուն։

Նավթամթերքի վերամշակման և բաշխման ընկերության գործադիր տնօրեն  Ջալիլ Սալարին նույնպես հայտարարել է. «Որոշ գազալցակայաններ աշխատել են օֆլայն, որպեսզի հնարավոր լինի լիցքավորել մեքենաները»:

Կառավարությունը հայտարարել է, որ վառելիքի դեֆիցիտի խնդիր չկա.

Կիբերհարձակման մանրամասները և դրա հեղինակներին բացահայտելու նպատակով, սկսվել է հետաքննություն, որի ավարտին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: