Հոկտեմբեր 27, 2021 08:31 Asia/Tehran
  • Իրանի կտրուկ պատասխանն իրանական կղզիների վերաբերյալ ԱՄԷ-ի և Բահրեյնի պնդումներին

ՄԱԿ-ում ԻԻՀ դիվանագիտական ​​առաքելությունը կտրականապես մերժել է ՄԱԿ-ում ԱՄԷ-ի և Բահրեյնի հայտարարություններն իրանական երեք կղզիների՝ Աբու Մուսա, Մեծ Թունբ և Փոքր Թոնբ կղզիների վերաբերյալ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի չորրորդ կոմիտեում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ի պատասխան Աբու Մուսա, Մեծ Թունբ և Փոքր Թունբ կղզիների վերաբերյալ Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի ներկայացուցչի տարածքային հավակնություններին, ընդգծել է Իրանի սկզբունքային ու հատստաակամ դիրքորոշումը, նշելով, որ Իրանն ԱՄԷ-ի հետ այս հարցով որևէ պաշտոնական վեճի առկայություն չի ճանաչում:

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագետն ընդգծել է. «Նշված  երեք կղզիները Իրանի տարածքի անբաժանելի մասն են, ուստի այս փաստին հակասող ցանկացած պնդում մերժված է»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի չորրորդ կոմիտեում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը հայտարարել է, որ  ԱՄԷ-ի անհիմն պնդումը համարվումէ միջամտություն ԻԻՀ ներքին գործերին և հակասում է այլ երկրների ներքին գործերին  չմիջամտելու սկզբունքին: