Հոկտեմբեր 27, 2021 08:37 Asia/Tehran
  •  Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Ռայիսին նշել է, որ  Թեհրան-Աշխաբադ հարաբերությունները կարող են ավելի ընդլայնվել

Երեքշաբթի օրը, Թուրքմենստանի ԱԳՆ Ռաշիդ Մուրդովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման երկու երկրների ցանկությունը կարող է ամրապնդել երկկողմ և միջազգային համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ.

Նախագահի տեղեկատվական բազայի հաղորդմամբ,  Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանին՝ համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի մշտական ​​անդամակցությանն աջակցելու համար: Նա նշել է. «Երկկողմ հարաբերությունների ամրապնդումը կարող է հանգեցնել Իրանի և Թուրքմենստանի միջև տարածաշրջանային և միջազգային կառուցողական համագործակցության՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունությա ն հաստատման»։

Նշելով, որ Թեհրան-Աշխաբադ հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունները շատ ավելին են ներկա մակարդակից, Ռայիսին հավելել է, որ տարբեր, հատկապես՝ տարանցման և էներգետիկայի ոլորտներում համագործակցության կարողությունների ակտիվացման միջոցով հարաբերությունների մակարդակի բարձրացումը բխում է տարածաշրջանի երկու երկրների շահերից։ .

Թուրքմենստանի արտգործնախարարը հանդիպման ժամանակ ասել է, որ իր երկիրը ցանկանում է  ամրապնդել և խորացնել Թեհրան-Աշխաբադ հարաբերությունները: Նա նշել է. «Մենք Իրանը համարում ենք մեր եղբայր և բարեկամ երկիր և լրջորեն ձգտում ենք տարբեր, հատկապես՝ նավթի, գազի, տրանսպորտի և առևտրի   ոլորտներում հարաբերությունների և համագործակցության մակարդակի բարձրացման»: