Հոկտեմբեր 27, 2021 08:41 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Միջազգային հանրությունը պետք է  միավորվի՝ Աֆղանստանին նհապաղ օգնություն ցուցաբերելու համար

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է. «Միջազգային հանրությունը պետք է միավորվի՝ աֆղան ժողովրդին անհապաղ օգնելու համար: Մենք կատարում ենք մեր պարտքը Իրանում, բայց ցանկացած այլ լուծում կարող է աղետալի լինել բոլորի համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մաջիդ Թախթռավանչին Թվիթերում գրել է. «Չորեքշաբթի օրը Աֆղանստանի մերձավոր հարևանների և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Թեհրանում՝ գնահատելու երկրի ներկա աղետալի իրավիճակը»:

Նա հավելել է. «Վերջին 42 տարիների ընթացքում Իրանը գործադրել է իր ջանքերը՝ տարբեր էթնիկ և կրոնական ծագում ունեցող աֆղանական խմբավորումներին միավորելու համար՝ դրանց միջև առկա տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար: Տարիներ շարունակ մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում ավելի քան երեք միլիոն աֆղան փախստականների՝ միջազգային փոքր աջակցությամբ»:

«Աֆղանստանի ներկա իրավիճակը պահանջում է համակարգված միջազգային ջանքեր, և հարևան երկրները կարող են մեծ դեր խաղալ այս հարցում», - ասել է Թախթռավանչին: