Հոկտեմբեր 27, 2021 08:47 Asia/Tehran
  •  Ալի Բաղերին մեկնել է Բրյուսել

ԻԻՀ փոխարտգործնախարար Ալի Բաղերին երեքշաբթի երեկոյան ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել՝ ԵՄ պաշտոնյաների հետ քննարկելու ՀԳՀԾ-ի վերածննդի շուրջ բանակցությունների հետ կապված հարցերը:

Չորեքշաբթի օրը Բրյուսելում նախատեսված է Բաղերիի հանդիպումը Համատեղ հանձնաժողովի համակարգողի հետ։

Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարն ավելի վաղ Թվիթերում գրել էր, որ Իրանը վճռական է բանակցություններ վարել ճնշող և անօրինական պատժամիջոցների ամբողջական և արդյունավետ վերացման, Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորումը երաշխավորելու և   երաշխիքների տրամադրման շուրջ։ 

Մինչ այժմ, Վիեննայումա նցկացվել է ՀԳՀԾ-ի վերականգնմանն ու համաձայնագիր ԱՄՆ-ի վերադառնալուն ուղղված  բանակցությունների վեց փուլ: