Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար. Ղրղզստանը կարող է դառնալ Իրանի տարանցիկ միջանցքը դեպի ՇՀԿ տարածք
Անդրադառնալով Իրանի և Ղրղզստանի միջև երկաթուղային, ավտոմոբիլային և օդային տրանսպորտի զարգացման հնարավորությանը, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ընդգծել է, որ Ղրղզստանը կարող է լինել Իրանի տարանցիկ միջանցքը դեպի ՇՀԿ տարածք։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին, Ղրղզստանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Դենիր Աման Գոլդիևի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի և Ղրղզստանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությանն, ասել է.«Երկու երկրները կարող են համագործակցել առևտրի, ներդրումների գյուղատնտեսության և արտահանման ոլորտներում։
«Իրանը պատրաստ է տեխնիկական և ինժեներական իր փորձն ու գիտելիքները փոխանցել Ղրղզստանին»,- հավելել է Ղասեմին։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն անդրադառնալով տրանզիտի ոլորտում երկու երկրների համագործակցության բարձր կարողություններին, ասել է.«Այսօր Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասից դեպի Ղրղզստան երկաթուղային տարանցումը հնարավոր է, և այդ հզորությունը կարող է ընդլայնվել Թուրքմենստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ առկա պայմանագրերով»: