Նոյեմբեր 22, 2021 11:54 Asia/Tehran
  • ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար. Իրանի սահմանային փոխանակումների ծավալը կավելանա

Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների գԳերագույն խորհրդի քարտուղարը հայտնել է Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանային փոխանակումների ծավալը մոտ ապագայում հինգ միլիարդ դոլարի հասցնելու մասին։ Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Երկուշաբթի օրը, Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բալուչեստան նահանգի Զահեդան կենտրոնական  քաղաքի միջազգային օդանավակայանում, Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար  Սաիդ Մոհամմադը   հայտարարել է. «Մեկնարկել է Սիստանի ազատ գոտու բացման պլանավորումը, և այս  համատեքստում Չաբահարի ազատ գոտին կնպաստի Սիստանի ազատ գոտին հնարավորինս շուտ շահագործման հանձնելուն»: 

Նշելով, որ  հարևան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանային փոխանակումների ծավալի ավելացումն Իրանի կառավարության քաղաքականություններից  է,  Սաիդ Մոհամմադը հստակեցրել է.«Զաբուլի օդանավակայանը և Զահեդանում կառուցվող Չաբահար երկաթուղին, որը հասնում է մինչև Միլաքի սահման, կարող են լավ հնարավորություն ընձեռել Իրանի արևելյան հարևանների հետ միջսահմանային առևտուրը զարգացնելու համար»:

 

Պիտակ