Նոյեմբեր 24, 2021 14:11 Asia/Tehran
  • «Հայաստանն որպես  ԵԱՏՄ դարպաս» վավերագրական ֆիլմաշարի հեռարձակում Իրանի հեռուստատեսությամբ

Իրանի ռադիոհեռուստատեսության առաջին հեռուստաալիքն պատմում է տարբեր իրադարձություններով հագեցած մի ճամփորդության մասին` դեպի Իրանի հյուսիս-արևմտյան հարևան Հայաստան, որտեղ Իրանի թշնամիները փափագում են փակել Իրանի հետ սահմանները:

Հաղորդաշարի ընթացքում կներկայացվեն երկու երկրների մշակութային ընդհանրությունները և հարևանությունը: Կներկայացվի նաև ՀՀ քաղաքացիների կարծիքն Իրանի ու իրանցիների մասին:

Հաղորդումների ընթացքում կներկայացվեն փորձագետների և դիվանագետների կարծիքները երկու երկրների տնտեսական համագործակցության և Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների մուտք գործելու վերաբերյալ:

Հաղորդաշարի առաջին ծրագիրը հեռարձակվել է նոյեմբերի 23-ի երեկոյան:

«Հայաստանն որպես  ԵԱՏՄ դարպաս» վավերագրական  հաղորդաշարը կհեռարձակվի Իրանի Իսլամական Հանրապետության  հեռուստատեսության առաջին ալիքով՝ կիրակի և երեքշաբթի օրերին՝ Թեհրանի ժամանակով 19:40-ին:

 

 

Պիտակ