Նոյեմբեր 24, 2021 17:47 Asia/Tehran
  • Իրանը և  ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են հետաքրքրող հարցերին հետամուտ լինելու ճանապարհների շուրջ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է. «Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են, թե ինչպես հետամուտ լինել հետաքրքրող հարցերին և լրացնել շարունակական համագործակցության շրջանակն ու մանրամասները»:

Բեհռուզ Քեմալվանդին չորեքշաբթի օրն  անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Թեհրան կատարած այցին, հավելել է.«Բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, և կողմերը պայմանավորվել են, թե ինչպես պետք է հետամուտ լինել հետաքրքրող հարցերին»:

Քեմալվանդին հավելել է. «Հաշվի առնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի Իրան կատարած այցի ինտենսիվությունը, որը տեղի ունեցավ Կառավարիչների խորհրդի նիստի նախօրեին, կողմերը պայմանավորվեցին շարունակել խորհրդակցությունները հետագա համագործակցության շրջանակն ու մանրամասները ավարտելու համար»։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստից առաջ մեկնել էր Թեհրան, որտեղ հանդիպել էր Իրանի արտգործնախարարի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ  և քննարկել կողմերի միջև հետագա համագործակցությունը:

 

Պիտակ