Նոյեմբեր 26, 2021 08:42 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլայանը և Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիթ Մերեդովը, հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունները և Աշխաբադում ECO-ի գագաթնաժողովի անցկացումը:

Անդրադառնալով ECO-ի գագաթնաժողովին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի ներկայությանը, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս նիստը լավ հնարավորություն է՝ երկողմ հետաքրքրություն ներկայացնող և բարձր մակարդակի հարցերը քննարկելու համար:

Հեռախոսազրույցում Թուրքմենստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ նման հանդիպումներն արդյունավետ կլինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման և ընդլայնման տեսանկյունից։

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հաջորդ շաբաթ իր թուրքմեն պաշտոնակցի պաշտոնական հրավերով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ մասնակցելու   ECO-ի15-րդ գագաթնաժողովին։

ECO-ն տարածաշրջանային կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1985 թվականին Իրանի, Պակիստանի և Թուրքիայի կողմից՝ անդամ երկրների միջև տնտեսական, տեխնիկական և մշակութային համագործակցությունը խթանելու նպատակով: 1992 թվականին  կազմակերպությանը միացան յոթ նոր անդամներ՝  Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։