Նոյեմբեր 26, 2021 11:22 Asia/Tehran
  • Մոհամմադ Ռեզա Ղայեբի. Իրանի միջուկային գործունեությունը խաղաղանպատակ է

Վիեննայում Իրանի ներկայացուցչության մշտական պատասխանատուն շեշտել է.«Իրանի միջուկային գործունեությունը խաղաղանպատակ է»:

Հինգշաբթի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, Մոհամմադ Ռեզա Ղայեբին ասել է.«Միջուկային գործունեությունը, ներառյալ տարբեր մակարդակներում ուրանի հարստացումը և ուրանի վառելիքի արտադրությունը, լիովին խաղաղ բնույթ են կրում և համապատասխանում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրին, և իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների վերահսկողության և ստուգման ներքո»:

Ղայեբին հավելել է.«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է գործնականության և կառուցողական փոխգործակցության վրա, այդ իսկ պատճառով Իրանը կարծում է, որ բանակցությունները պետք է ուղղված լինեն արդյունքներին»: Ղայեբին հավելել է.«Կարևոր է, որ այս ջանքերի արդյունքն ապահովի բոլոր պատժամիջոցների արդյունավետ և ստուգելի վերացումը»:

Ղայեբիի ասելով. «Մնում է տեսնել, թե արդյոք ԱՄՆ ներկայիս վարչակազմը պատրա՞ստ է հրաժարվել Վաշինգտոնյան կախվածությունից՝ միակողմանի հարկադրական գործողություններ ձեռնարկելու, միջազգային իրավունքը հարգելու, ստանձնած պարտավորությունների լիարժեք և արդյունավետ իրականացնելու, պատժամիջոցները չեղարկելու և բոլոր անհրաժեշտ որոշումները ընդունելու համար»:

Պիտակ