Նոյեմբեր 26, 2021 16:49 Asia/Tehran
  • Խաթիբզադե. ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները պետք է միանգամից չեղարկվեն

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.«ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն միանգամից՝ արդյունավետ և հավաստիությունը ստուգելու հնարավորությամբ»։

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վիեննայի բանակցություններում պատժամիջոցները փուլ առ փուլ հանելու արևմտյան կողմի առաջարկի մասին մամուլի որոշ ենթադրությունների մասին Սաիդ Խաթիբզադեն ասել է. «ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները պետք է հանվեն միասին, արդյունավետ և ստուգելի՝ օբյեկտիվ երաշխիքներով»։
Խաթիբզադեն հայտարարել է. «Վիեննայի բանակցություններում Իրանի ամբողջ ուշադրությունը բանակցություններին լրջորեն և լիակատար կամքով վերադարձն է՝ Իրանի ժողովրդի դեմ ճնշող պատժամիջոցները չեղարկելու համար»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է՝ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը վճռական է,  հստակ և տրամաբանական։
Նոյեմբերի 29-ին Վիեննայում տեղի են ունենալու բանակցություններ Իրանի և 4 + 1 խմբի միջև՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման թեմայով:

Պիտակ