Նոյեմբեր 26, 2021 18:43 Asia/Tehran
  • Ծովակալ Թանգսիրի. Հրապարակայնորեն բացահայտվել է ամբարտավանության ճակատի դիսկուրսի պարտությունը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Հրապարակայնորեն բացահայտվել է կայսերապաշտության ճակատի անկումը և նրանց դիսկուրսի պարտությունը»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին ուրբաթ օրը, հավաքազորային ուժերի շաբաթվա առիթով այցելել է Իրանի հարավում գտնվող Աբումուսա կղզի և կղզում տեղակայված հրամանատարների և հավաքազորայինների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Աֆղանստանում, Իրաքում, Եմենում, Լիբանանում և Սիրիայում թշնամիները մեծ գումարներ ծախսելով, պարտվել են և շփոթված վիճակում են գտնվում»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև ասաց. «Ինչպես նախկինում, ջիհադիստական ​​և հեղափոխական ոգով հավաքազորային ուժերի նախանձախնդիր երիտասարդները պետք է լիովին պատրաստ լինեն իրականացնելու կազմակերպչական լուրջ առաքելություններ սահմանների և անվտանգության պահպանման գործում և  հավատարիմ ծառայություններ մատուցել  մարդկանց խնդիրների կարգավորման ուղղությամբ»։