Նոյեմբեր 27, 2021 08:41 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Մենք լրջորեն ենք տրամադրված՝ ազգային շահերին համապատասխան բանակցելու և համաձայնության գալու հարցում

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը լրջորեն է տրամադրված բանակցություններին և համաձայնության գալուն, հավելելով. «Թեհրանի հստակ դիրքորոշումն է, որ բանակցությունների սեղանի շուրջ Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը պետք է ապահովվեն և պատժամիջոցները չեղարկվեն»։

Շաբաթ օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի 13-րդ կառավարության ԱԳՆ աշխատանքի 100-օրվա կապակցությամբ  զեկույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլայանն անդրադարձել է տարբեր հարցերի, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի  խնդրին, նշելով. «Բանակցությունների սեղանի շուրջԻրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը պետք է ապահովվեն , և պատժամիջոցները պետք է չեղարկվեն: Մենք հույս ունենք, որ կկարողանանք հիմնական և հաջող քայլեր կատարել Վիեննայի բանակցությունների ճանապարհին»:

Իրանի և  «4+1» խմբի միջև բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին՝ Վիեննայում: Սակայն Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները չեղարկելուց  և ՀԳՀԾ-ից դուրս չգալու կապակցությամբ երաշխիքներ տրամադրելուց ԱՄՆ-ի հրաժարվելը,  լուրջ խոչընդոտներ են  բանակցությունների և համաձայնության հասնելու ճանապարհին:

Պիտակ