Նոյեմբեր 27, 2021 09:10 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Նրանք, ովքեր լքել են ՀԳՀԾ-ն, իրավունք չունեն կարծիք հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Նրանք, ովքեր դուրս են եկել ՀԳՀԾ-ից, իրավունք չունեն կարծիք հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ»։

Ուրբաթ օրը, Մոհամմադ Էսլամին, իրանցի միջուկային ականավոր գիտնական  Մոհսեն Ֆախրիզադեի  նահատակության առաջին տարելիցի կապակցությամբ լրագրողների հետ ճեպազրույցում, Մոհամամդ էսլամին նշել է. «Իրանի միջուկային ծրագիրը կապված է ՀԳՀԾ--ի  հետ, և նրանք, ովքեր չեն կատարել միջուկային գործարքի և դուրս են եկել այս միջազգային համաձայնագրից, իրավունք չունեն կարծիք հայտնել դրա կապակցությամբ»:

Էսլամին հայտարարել է. «Իրանի հետ բանակցող կողմերը չեն կատարել իրենց պարտավորությունները հատկապես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, իսկ պարտավորությունների նկատմամբ  հավատարմությունը չի կարող միակողմանի լինել»։

Նա հավելել է. «Վիեննայի առաջիկա բանակցությունների թեման նույնպես ՀԳՀԾ-ն է և մյուս կողմի պարտավորությունների կատարումը»։

Նոյեմբերի 29-ին Վիեննայում տեղի կունենան բանակցություններ Իրանի և «4+1» խմբի միջև՝ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման շուրջ:

Իրանցի միջուկային և պաշտպանության ոլորտի ականավոր գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն նահատակվել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին՝ Թեհրան նահանգի Դամավանդի Աբսարդ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

Պիտակ