Նոյեմբեր 27, 2021 10:12 Asia/Tehran

Հավիզե ջրաճահիճն Իրանի ամենամեծ սահմանային ճահիճներից է, որ զբաղեցնումէ ավելի քան 120 հազար հեկտար տարածք: Այն գտնվում է հարավային Իրանի Խուզեստան նահանգի Դաշտ-է Ազադեգան շրջանում։

Այս ճահիճը կարևոր դեր ունի տարածքի բնակիչների տնտեսական գործունեության և կենսապահովման գործում։ Այն կարևոր է նաև փոշու դեմ պայքարի առումով և դրա պահպանումն էական նշանակություն ունի:

Հավիզե ջրաճահիճը կարևոր դեր ունի շրջակա միջավայրի պահպպանության և զբոսաշրջության զարգացման հարցում, սակայն այս օրերին երաշտի և ջրամատակարարման բացակայության պատճառով, այն կորցրել է իր հիմնական գործառույթի մի մասը և պետք է ուշադրություն դարձնել դրա պահպանմանը:

Ներկայուսմ ճահճում ջրի վիճակը կրիտիկական է՝ ջրերի ներհոսքի բացակայության և ամբարտակների ու ջրամբարների ջրառի պատճառով, այս պահին ճահճի ջրի մակարդակը կազմում է 60 տոկոս: