Նոյեմբեր 27, 2021 11:07 Asia/Tehran
  • Իրանի մասնավոր հատվածը պատրաստ է մասնակցել հարևան երկրներում իրականացվող նախագծերին

Թուրքմենստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է իրանական մասնավոր հատվածի պատրաստակամության մասին՝ մասնակցելու հարևան երկրում իրականացվող տարբեր նախագծերին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մեհդի Սաֆարին և Խոդա Բերդիևն ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները  և երկու երկրների միջև առևտրափոխանակման հնարավորությունները:

ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարն անդրադառնալով  Իրանի  տնտեսական, գյուղատնտեսական և առևտրային ոլորտներում Իրանի հնարավորություններին, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել   տեխնիկա-ճարտարագիտական, նանոտեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիաների ոլորտներում իր փորձը փոխանցել հարևան երկրներին: 

Հանդիպման ժամանակ, Բերդիևը նշել է, որ Թուրքմենստանի արդյունաբերողների և ձեռներեցների միությունը ակտիվ է գյուղատնտեսության, արդյունաբերության և ճանապարհաշինության ոլորտներում, հավելելով. «Մենք տեղյակ ենք արդյունաբերական և տնտեսական ոլորտներում իրանական ընկերությունների կարողություններից  և այդ համագործակցությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»։