Նոյեմբեր 27, 2021 11:14 Asia/Tehran
  • Ծովակալ Իրանի. Մենք առաջարկում ենք սուզանավերի և կործանիչների ոլորտում ամենաարդիական տեխնոլոգիաները

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է.«Այսօր Իսլամական Հանրապետությունը հնարավորություն ունի ապահովելու տարբեր դասերի սուզանավերի և ծանր ու թեթև կործանիչների ոլորտում ամենաարդիական տեխնոլոգիաները»:

Ծովակալ Շահրամ Իրանին շաբաթ օրը Իրանի նավատորմի օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում  հայտարարել է. «Այսօր Հնդկական օվկիանոսի և Կարմիր ծովի խորքերում մենք իրականացնում ենք շատ կենսական, զգայուն և կարևոր գործողություններ և մեր գործողությունների շնորհավի կարողացել ենք ապահովել տարածաշրջանի և համաշխարհային անվտանգությունը»։

Ի պատասխան Իրանի պաշտպանական արդյունաբերության վրա պատժամիջոցների ազդեցության մասին հարցին, Իրանին ասել է.«Մեզ համար նշանակություն չունի՝ պատժամիջոցները կհանվե՞ն, թե՝ ոչ»։

Նա հավելել է. «Երբ թշնամին ճնշումը կենտրոնացնում է մեր ժողովրդի վրա և պատժամիջոցներ սահմանում առողջության մեր իրավունքի վրա,  դա նշանակում է, որ նա շատ թույլ է,  նրա կարողությունը  գործողության ու մարտի դաշտում հասել է ամենացածր մակարդակին և նա խայտառակ  կերպով հեռանում է տարածաշրջանից: Այդ պատճառով, թշնամին թիրախավորում է ժողովրդին»: