Նոյեմբեր 27, 2021 16:19 Asia/Tehran
  • Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին զենք է հայտնաբերվել

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի սահմանապահ ուժերի հրամանատարը հայտարարել է Իրանի հյուսիսարևմտյան այս նահանգի սահմաններին զենքի հայտնաբերման մասին։

Գեներալ Յահյա Հոսեյն Խանին ասել է. «Սահմանն արգելափակելու և սահմանային գոտում մաքսանենգությունը կանխելու նպատակով իրականացված գործողության ըթնացքում,  Սարդաշտի սահմանապահ գնդի սահմանապահներին հջողվել է  լեռնային բարձունքներում  հայտնաբերել անօրինական զենք»:

Գեներալ Հոսեյն Խանին հավելել է. «Չնայած ամնբարենպաստ եղանակին, սահմանապահները հետախուզական գործողությունների  և շուրջօրյա մոնիթորինգի  շնորհիվ,  սահմանային անցակետերում հայտնաբերել են 10 ատրճանակ և որոշ քանակությամբ զինամթերք»։

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի սահմանապահ ուժերի հրամանատարը նշել է, որ մաքսանենգներին ձերբակալելու  սահմանապահների գործողությունները շարունակվում են, հավելելով.«Սահմանապահներն ոչ մի ջանք չեն խնայելու  ժողովրդի ու սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»: