Նոյեմբեր 27, 2021 17:55 Asia/Tehran
  • Իրանը և Իրաքը  համատեղ հայտարարություն են տարածել՝ Դիմադրության առաջնորդների սպանությունը հետաքննող խմբի նիստի վերաբերյալ

Դիմադրության առաջնորդներ, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նահատակ գեներալ Աբումեհդի Ալ-Մոհանդեսի  և նրանց աջակիցների դեմ իրականացված ահաբեկչական հարձակման հետաքննության վերաբերյալ կայացած Իրաքի և Իրանի համատեղ կոմիտեի առաջին նիստի 5 կետից բաղկացած  պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է Բաղդադում:  

Հայտարարության կետերն են՝ նահատակներ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և գեներալ Աբումեհդի Ալ Մոհանդեսի  և նրանց աջակիցների սպանության հեղինակներին ու ներգրավված տարրերին և հատկապես ամերիկացի գործակալներին  հետապնդելու և պատժելու համար  բոլոր հնարավոր դատական ​​և իրավական միջոցների կիրառումը, պահանջվող ինֆորմացիան ամբողջացնելու և ներկայացնելու համար բոլոր  առկա հնարավորությունների օգտագործումը և հետաքննության համատեղ կոմիտեի գործունեության շարունակումը մինչև պահանջվող ինֆորմացիայի ամբողջացումը: 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է հրամայել  Բաղդադում իրականացնել այդ ահաբեկչության հարձակումը: