Նոյեմբեր 27, 2021 18:27 Asia/Tehran
  • Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Սիոնիստական ռեժիմը պետք է ճանաչի իր չափը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է. «Սիոնիստական ​​ռեժիմը պետք է ճանաչի իր չափը՝ նախքան Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու սպառնալիք հնչեցնելը»։

Մոհամմադ Էսլամին, «Ալ-Մասիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ասել է.«Իրանն իր ազգային ռազմավարության մեջ չի փորձել և չի էլ փորձի միջուկային զենք ձեռք բերել: Երկիրն առաջ է գնում  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կանոնակարգի շրջանակներում»:

Նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներում անցկացված ստուգումների ժամանակ միջուկային ծրագրում ոչ մի շեղում չի նկատվել, Էսլամին հավելել է.«Իմպերիալիզմը համոզված է, որ իրանցի միջուկաբան գիտնականի սպանությամբ կարող է հարվածել իսլամական հեղափոխությանը, սակայն իրավիճակը  ճիշտ հակառակն է»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է.«Այդ գործողությունները ոչ միայն չեն թուլացնում Իրանի միջուկային ծրագիրը, այլև ուժեղացնում ու զարգացնում են Իրանի խաղաղանպատակ միջուկային ծրագիրը»։

Պիտակ