Նոյեմբեր 28, 2021 11:03 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը կարևորել է Ղազախստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը

Իրանի արտգործնախարարը կոչ է արել ընդլայնել Ղազախստանի հետ համագործակցությունը և արագացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ստեղծումը։

Ինչպես հայտնում է Pars Today Armenian կայքը, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, կիրակի օրը, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, ECO-ի 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Շահրաթ Նորիշևի հետ: հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: 

Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է քաղաքական, տնտեսական և մշակութային  ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և ներկայացրել այդ կապակցությամբ ղազախական կողմի տեսակետները։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ