Նոյեմբեր 28, 2021 16:55 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի նախագահներն ընդգծել են Թեհրան-Անկարա հարաբերությունների համակողմանի զարգացման համար առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր  Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում  կայացած  Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO)-ի  անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում  Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ  անդրադարձել է Իրան-Թուրքիա առևտրատնտեսական հարաբերությունների ներուժին։ Նա հավելել է.«Իրանը և Թուրքիան բարելավելով առևտրի և փոխանակումների ներկա մակարդակը, կարող են երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունները մոտեցնել ռազմավարական մակարդակի»:

Անդրադառնալով Իրանի և Թուրքիայի համագործակցության ոլորտներին, Ռայիսին ասել է.«Պետք է հեշտացնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ուղին»:

Կարևորելով Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի սերտ հարաբերությունն ու համագործակցությունն ԻԻՀ նախագահն ասել է.«Երեք երկրները մշակութային, կրոնական  առումներով շատ ընդհանրություններ ունեն, և երեք երկրների միջև հարաբերությունները չպետք է խաթարվեն»:

Թուրքիայի նախագահը, հայտարարելով, որ իր երկիրն անհրաժեշտ է համարում Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացումն ու ամրապնդումն ասել է. «Հնարավոր է թռիչք գործել երկու երկրների հարաբերությունների մակարդակում, հատկապես տնտեսական ոլորտներում»։

Պիտակ