Նոյեմբեր 28, 2021 17:17 Asia/Tehran

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, կիրակի օրն Աշխաբադում Պակիստանի նախագահ Արեֆ Ալավիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թեհրան-Իսլամաբադ ընդհանրություններին և համագործակցության զարգացման հնարավորություններին, ասել է. «Երկու երկրներն ունեն խորը պատմական և մշակութային սերտ հարաբերություններ, և այդ հնարավորությունների օգտագործումը հարաբերությունների զարգացման ուղղությամբ, բխում է երկու ժողովուրդների ու տարածաշրջանի առաջընթացի և զարգացման շահերից»:

Անդրադառնալով սահմանային շուկաների, տարանցման, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության զարգացման գործում Թեհրան-Իսլամաբադ համագործակցության ոլորտներին և հնարավորություններին, Իրանի նախագահը նշել է. «Իրանը Պակիստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում որևէ սահմանափակում չունի»։

Իրանի նախագահը հավելել է.«ԻԼԻՊ-ը ստեղծվել է ամերիկացիների կողմից, և նրանք օգտագործում են այն Աֆղանստանում և տարածաշրջանում անապահովություն ստեղծելու համար: Ուստի մենք պետք է կանգնենք դրա դեմ»։

Պակիստանի նախագահը  հանդիպման ժամանակ նշել է, որ Իսլամաբադը կարևորում է Թեհրանի հետ հարաբերությունների և համագործակցության մակարդակի բարձրացումը։

Պիտակ