Նոյեմբեր 28, 2021 19:47 Asia/Tehran
  • Թեհրանն ու Բաքուն ստորագրել են համաձայնագիր Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին

Թեհրանն ու Բաքուն ստորագրել են համաձայնագիր Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին:

Համաձայնագիրը ստորագրվել է Աշխաբադում Իրանի ու Ադրբեջանի նախագահների ներկայությամբ, որտեղ նրանք ավելի վաղ անցկացրել են բանակցություններ ՏՀԿ գագաթնաժողովի շրջանակում:

Փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովն ու ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օուջին:

ԻԻՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համաձայնագիրը ենթադրում է, որ տարեկան Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Ադրբեջան կմատակարարվի 1,5-2 խորանարդ մերտ գազ:

 

Պիտակ