Նոյեմբեր 29, 2021 08:21 Asia/Tehran

Թուրքմենստանում ընթացող ECO-ի 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպման ժամանակ, Էբրահիւմ Ռայիսին ասել է. «Մենք թույլ չենք տալիս, որպեսզի հնարավորություն ստեղծվի տարածաշրջանի երկրների ներքին գործերին արտաքին միջամտության համար: Փորձը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ տարածաշրջանի երկրներն իրենց հարցերը լուծում են փոխըմբռնման ու բանակցությունների միջոցով, խռովությունների ու արտաքին միջամտության ճանապարհը փակվում է»։

Մտահոգություն հայտնելով տարածաշրջանում անապահովության և օտարերկրացիների ներկայության կապակցությամբ, Իրանի նախագահը հայտարարել է. «ԻԼԻՊ-ի և Սիոնիստական  ռեժիմի​​ահաբեկչությունը տարածաշրջանին սպառնացող երկու գործոններ են, որոնց պետք է դիմակայել»:

Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները խաթարելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի նպատակներին, Ռաիսին ընդգծել է. «Արտաքին միջամտությունը վնասում է տարածաշրջանի երկրներին է, և մենք պետք է զգոն լինենք նրանց դավադրության նկատմամբ»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ ասել է . «Բաքուն առանձնահատուկ նշանակություն է տալիս Թեհրանի հետ իր եղբայրական հարաբերություններին, և մենք թույլ չենք տա, որ դրանց որևէ վնաս հասցվի»։

Անդրադառնալով երկու երկրների միջև առաջացած թյուրիմացությունները լուծելուն ուղղված՝ իրանցի ու ադրբեջանցի պաշտոնյաների բանակցություններին ու քննարկումներին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Մենք հավատարիմ ենք սահմանամերձ շրջանների անվտանգությանը և թույլ չենք տա, որ որևէ երկիր խաթարի երկկողմ հարաբերությունները»։

Անդրադառնալով տարանցիկ ճանապարհների և բեռնափոխադրումների կարևորությանը, Ադրբեջանի նախագահն ասել է. «Մենք հաստատակամ ենք տարանցման խնդիրը լուծելու և Ադրբեջանում իրանական ընկերությունների ներկայության և գործունեության համարհիմքեր ապահովելու հարցում»:

Հանդիպման ավարտին Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև Իրանի տարածքով գազի փոխանակման համաձայնագիր է ստորագրվել։

Պիտակ