Նոյեմբեր 29, 2021 11:17 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանի տեսակետն Աշխաբադում Այաթոլլահ Ռայիսիի և Էրդողանի հանդիպման մասին

ԻԻՀ ԱԳ նախարարը թվիթերում նշել է, որ Աշխաբադում Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումն անցել է շատ բարեկամական և ջերմ մթնոլորտում և գրել. «Մենք պայմանավորվել ենք հարաբերությունների համակողմանի զարգացման և որոշ խոչընդոտների վերացման շուրջ»։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով ուղեկցում էր Իրանի նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռայիսիին Աշխաբադում Թուրքմենստանի մայրաքաղաքում՝ ԷԿՕ-ի 15-րդ գագաթնաժողովի ժամանակ, թվիթերյան իր էջում գրելով, որ քննարկվել է հարաբերությունների համակողմանի զարգացումը և որոշ խոչընդոտների վերացումը, նշել է. «Երկու երկրների հարաբերությունները պատմական են, և առաջնորդները պայմանավորվել են Էրդողանի Թեհրան կատարած այցի ընթացքում Գերագույն հանձնաժողովի նիստ կազմակերպել»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio