Նոյեմբեր 29, 2021 11:21 Asia/Tehran

Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին, Վիեննայի բանակցությունների նոր փուլի նախօրեին ասել է, որ Իրանը բանակցություններին մասնակցում է լուրջ կամքով և անօրինական ու ճնշող պատժամիջոցների չեղարկման ակնկալիքով:

Ալի Բաղերի Քանին, կիրակի օրը Չինաստանի և Ռուսաստանի պատվիրակությունների ղեկավարների և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի հետ հանդիպումից հետո, Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, ասել է, «Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության կազմը ցույց է տալիս Թեհրանի վճռականությունն ու լրջությունը՝ լուրջ քայլեր ձեռնարկելու Իրանի ժողովրդի դեմ ամերիկացիների անօրինական և ճնշող պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ»։

Վիեննայի բանակցությունների նոր փուլի տևողության վերաբերյալ Բաղերի Քանին ասել է. «Բանակցությունների այս փուլում հիմնական ուշադրությունն ու առաջնահերթությունը լինելու է պատժամիջոցների վերացման հարցը, և, հիմնականում բանակցությունների այս փուլի ժամկետը հնարաևոր չէ կանխատեսել»։

Այսօր, Վիեննայի Քոբուրգ հյուրանոցում, հինգամսյա ընդմիջումից հետո, կանցկացվի ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի նոր փուլը, որին կմասնակցեն «4+1» խմբի բարձրաստիճան դիվանագետները, Իրանի և ԵՄ ներկայացուցիչը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio