Նոյեմբեր 29, 2021 11:59 Asia/Tehran
  • Ծովակալ Իրանի. Իրանը հզորությամբ կպատասխանի ցանկացած սպառնալիքի

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերը կդիմակայեն իրենց ջրային տարածքում ցանկացած ուժային սպառնալիքի»։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին կիրակի օրը Իրանի քրդական Սահար հեռուստաալիքին տված հարցազրույցում, ընդգծելով Իրանի ռազմածովային զսպման և պաշտպանության կարողությունների աճը, հավելել է. «Իրանը կարողանում է հնարավորինս արագ և ամենալայն ծովային տարածքում դիմակայել թշնամուն և վերահսկել ու հանդարտեցնել իրավիճակը»։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը պարզաբանել է ծովային անվտանգության հաստատման և ապահովման գործում Իրանի դերը, նշելով. «Իրանի ռազմածովային ուժերի ուժեղ ներկայությունը ծովում մեծացրել է նաև ծովային տարածաշրջանի այլ երկրների անվտանգությունը»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio