Նոյեմբեր 29, 2021 16:45 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանն ամեն ինչ անում է իր անվտանգությունն ապահովելու համար

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունն անում է հնարավոր ամեն ինչ իր անվտանգությունն ապահովելու համար»:

Սաիդ Խաթիբզադեն, տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ իր ամենշաբաթյա ասուլիսում, ի պատասխան Iran Press-ի թղթակցի հարցի և Իսրայելի ռազմական նախարարի վերջին պնդմանը, թե Իրանն օգտագործում է Չաբահարը և Ղեշմը անօդաչու սարքերի հարձակումների համար, ասել է. «Ոչ ոք չի կարող սպառնալ Իրանի անվտանգությանը, Պարսից ծոցի աշխարհագրությանը և դրա շրջակա անվտանգությանը»։

Խաթիբզադեն այդ մեղադրանքներն անարժեք է անվանել և հավելել. «Իրանն անում է ամեն ինչ՝ իր անվտանգությունը պահպանելու համար»:

Իրանի արտգործնախարարության խոսնակն անդրադարձել է նաև Իսրայելի ԱԳ նախարարի հետ Բրիտանիայի արտգործնախարարի համատեղ հայտարարությանը և ասել. «Այս գործողությունը ցույց է տալիս, որ  այդ երկրներից մի քանիսը լուրջ չեն բանակցություններում և ձգտում են հիմքեր ստեղծել դրանց ձգձգման համար»: