Նոյեմբեր 29, 2021 17:42 Asia/Tehran
  • Իրանի դատական համակարգին են ներկայացվել գեներալ Սոլեյմանիի սպանության ապացույցները

ԻՀՊԿ իրավական հարցերով տեղակալն ընդգծել է. «Իրանի դատական ​​համակարգին բազմաթիվ տեղեկություններ և փաստաթղթեր են տրամադրվել, որոնք ապացուցում են, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ուղղակի հրամանով:

Սոհրաբ Ալի Շամխանին հավելել է. «Շահիդ Սոլեյմանիի սպանության գործով դատավճիռը շուտով կհրապարակվի»։

Շամխանին ասել է. «Հազարավոր մարդիկ դատարանի 55-րդ մասնաճյուղում հայց են ներկայացրել վրեժ լուծելու այս նողկալի հանցագործության մեղավորներից, որն իրականացվել է Միացյալ Նահանգների անմիջական հրահանգով»:

Արդարադատության միջազգային դատարանի հատուկ քննիչ Սաիդ Ֆարհադինիան նույնպես նահատակ Սոլեյմանիի սպանությունն անվանել է ահաբեկչության դեմ կոնվենցիայի և 1556 բանաձևի ամբողջական խախտում։

Նա հավելել է. «բացահայտվել է 124 գործակալ և 43 անձի նկատմամբ տրվել է ձերբակալության որոշում, ինչպես նաև 13 մասնագիտացված նիստ՝ 700 նամակագրությամբ»։

Ֆարհադինիան ասել է. «9 երկրներին տրվել է օրինական ներկայացուցչություն՝ այս գործը հետամուտ լինելու համար»:

Գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի ժողովրդական ուժերի հրամանատարի տեղակալ Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը և նրանց ուղեկիցները նահատակվել են 2020 թվականի հունվարին՝ Բաղդադի օդանավակայանում ամերիկյան ուղղաթիռների կողմից իրականացրած հարձակման հետևանքով: