Նոյեմբեր 30, 2021 11:02 Asia/Tehran
  • Իրանն ու Ադրբեջանն ընդլայնում են համագործակցությունը

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Վաղար Բայրամովն ասել է.««Թեհրանը Բաքվի ռազմավարական գործընկերներից է, և, հաշվի առնելով 750 կմ ցամաքային և ծովային սահմանները, հարաբերությունների զարգացումը չի համապատասխանում առկա հնարավորություններին»:

Բայրամովը հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանն ու տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, և որ Թեհրանն ու Բաքուն հնարավորություն ունեն մեծացնելու արտահանման ծավալը և ավելացնելու փոխադարձ արտաքին առևտուրը։

Իրանցի և ադրբեջանցի գործարարներն ու ներդրողները Ադրբեջանի  հետ տարեկան 500 միլիոն դոլարի առևտրային հաշվեկշիռը անբավարար են համարում և, իհարկե, ակտիվ դիվանագիտության միջոցովհույս ունեն ընդլայնել երկու երկրների հարաբերությունները։

Պիտակ